25.11.2024
Բժշկական համալսարանում կգործի ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն
prev Նախորդ նորություն

"Nordwind Airlines"-ը կմեկնարկի Կալինինգրադ-Երևան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները

Փետրվարի 14-ից "Nordwind Airlines" ավիաընկերությունը կմեկնարկի Կալինինգրադ-Երևան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները:


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախատեսվում է չվերթերը կատարել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, Boeing B 737 օդանավերով:


Նշվում է, որ այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ թռիչքները պլանավորված են ձմեռային չվացուցակի գործողության շրջանակում՝ 2021 թվականի փետրվարի 14-ից մինչև մարտի 21-ը և ամառային սեզոնի սկզբին՝ մարտի 28-ից մինչև ապրիլի 25-ը: 


Խաբարովո օդանավակայանից մեկնումը նախատեսվում է 09:40-ին, ժամանումը Երևանի օդանավակայան՝ 15:35-ին: Երևանից՝ 16:35-ին, ժամանումը Կալինինգրադ՝ 18:30-ին: Ճանապարհին ժամանակը կկազմի չորս ժամ: