25.11.2024
 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 7,4 մլն դոլարի վարկ է տրամադրել
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը լռում. նախարարը Ազգային ժողովում է

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ազգային ժողովում է:


Նախարարը, սակայն, լրագրողների որևէ հարցի չպատասխանեց՝ հորդորելով դիմել ՊՆ հասարակայնության բաժնին: Իսկ հարցերը, բնականաբար, շատ էին, սկսած այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, որ ՊԲ-ն կազմալուծվելու է, այդ դեպքում ո՞վ է պահելու Արցախի և Հայաստանի պետական սահմանները, ի՞նչ նորություն կա հայ գերիների վերադարձի գործընթացից, ինչո՞ւ է ՊՆ-ն շատ հարցերի դեպքում լռում ու չի մեկնաբանում և այլն: 


VERELQ-ի թղթակիցը հայտնում է, որ նախարարը  այս րոպեներին ԱԺ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ քննարկման է:


Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով նախարարի որևէ հարցին չպատասխանելուն, Facebook-ի իր էջում գրել է.


"Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հրաժարվեց արձագանքել լրագրողի այն հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում իշխանությունը ներկայացնող պատգամավորի՝ 30 տարի է բանակ չունենք արտահայտությանը։

Նշանակվելուց ի վեր, նախարարը չի արձագանքել Զինված ուժերը հարվածի տակ դնող, վարկաբեկող որևէ հայտարարության կամ գործընթացի։

Պարզ ասած, այն ինչ տեսնում ենք զինված ուժերի դեմ, պետական քաղաքականության արդյունք է",- Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։