28.04.2025
ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ
30.05.2020
ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։  Նման որոշման ատճառն, ինչպես նշել է Թրմափը, այն է, որ ԱՀԿ-ն հրաժարվել է կատարել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները։ "ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 մլն դոլարի չափով, կուղղի ամբողջ աշխարհի հրատապ առողջապահական կարիքներին", - հավելել է նա: Ավելի վաղ Թրամփն նամակով դիմել էր ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին՝ պահանջելով 30 օրում երեշխավորել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումների իրականացումը, հակառակ պարագայում ԱՄՆ-ը վերջնականապես կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը: Սպիտակ տան առաջնորդը հավելել էր, որ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել կազմակերպությանը, որն ներկայումս ակնհայտորեն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից պահանջել էր ապացուցել իր անկախությունը Չինաստանից։ Նամակում նշվել էր, որ կազմակերպությունը սխալ քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, ինչը հանգեցրել է վարակի զանգվածային տարածման։