23.11.2024
Տեր-Պետրոսյանի առաջարկն անհեթհեթություն է. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Վաղը դատարանում քննվելու է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի գործը. Մամիջանյան

Վաղը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել ու է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի գործը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

"Վաղը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստ է։ Եթե կարդանք շինծու քաղաքական գործի տողերի արանքում, ապա նախագահին (Սերժ Սարգսյանին - խմբ.) մեղադրում են թուրքին հաղթելու, մեր երկրի շահերը պաշտպանելու, կշռադատված ու խոհեմ լինելու, սեփական երկրին անմնացորդ ծառայելու, կապիտուլյանտների ու դավաճանների դեմ պայքար մղելու համար։

Վաղը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի գործը։

ՀԳ
Վաղը ժամը 13.00-ից լինելու եմ Գյուլիքեխվյան 20 հասցեում գտնվող Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ շինծու քաղաքական գործի հերթական նիստին",-գրել է նա։