Որոնողական աշխատանքները նախօրեին Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։Նախատեսվում է այսօր որոնումները շարունակել Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։