Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասիին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- նշել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում արված փոփոխությունների մասին է, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: