Հայաստանը մասնակցում է MITT Moscow ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին
Մոսկվայի «Կրոկուս էքսպո» կենտրոնում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսը՝ MITT Moscow, որին մասնակցում են 1,5 հազար ոլորտի ներկայացուցիչներ 229 երկրներից: Նրանց թվում է նաև Հայաստանը` պետական տաղավարով 20 տեղական ընկերությունների հետ միասին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հայկական տաղավարի առաջին այցելուներից էր«Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։
Օրվա ընթացքում հայկական տաղավարն արդեն հասցրել է գրավել բազում գործընկերների և այցելուների։
Նշվում է, որ հայկական տաղավարի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանը իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում։