23.11.2024
Փաշինյանն ու Ղազախստանի վարչապետը քննարկել են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը
prev Նախորդ նորություն

Վազգեն Մանուկյանի գործը ուղարկվել է դատարան

Վազգեն Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, հաղորդում է դատախազության մամուլի ծառայությունը:


Մարտի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ընդդիմադիր "Հայրենիքի փրկության շարժման" միասնական թեկնածուի՝ անցումային շրջանի վարչապետ Վազգեն Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։


Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Մանուկյանի պաշտպանությունն այս գործը համարում է քաղաքական հետապնդում: