Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի մի քանի անդամների պարգեւատրել է պառլամենտարիզմի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար: Պետության ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Նախագահը նաեւ պատվավոր կոչում է շնորհել Ռուսաստանի վաստակավոր աշխարհագրագետ, Պետդումայի պատգամավոր, Ռուսական աշխարհագրական ընկերության առաջին փոխնախագահ Արթուր Չիլինգարովին: «Ռուսաստանի պատմամշակութային եւ բնական ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, Ռուսական աշխարհագրական ընկերության գործունեությանը ակտիվ մասնակցության համար»,-ասված է հրամանագրում: