Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց: Դատարանը ստացել է ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսնայանի դիմումները, ինչպես նաև տեղեկանք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Դատական նիստին չէր ներակայացել նաև տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի: Մյուս բացակայող պաշտպաններից ևս գրութուն կար՝ նրանք հայտնում էին, որ Իննեսա Պետրոսյանի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Նա և Կարեն Մեժլումյանը, որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացված են: Բ/կ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող նիստին մասնակցել ելնելով առողջական վիճակից: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 9 ժ-ին 13:00-ին: