11.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու հարցը
15.07.2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու հարցը

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Կապված նրա հետ, որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիեւի ագրեսիան»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Քանի որ երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի եւ Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»,-ասել է նա: Ըստ աղբյուրի, 2021 թվականին պետական պաշտպանության մասին օրենքի այս փոփոխություններում նշվում է. «Ոչ մի միջոց, որոնք նախատեսված են այս օրինագծով, չեն կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպանական սարքեր կամ ծառայություններ փոխանցելու համար»: Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը մշտապես սպառնացել է հարվածել ցանկացած քաղաքացիական օդանավի, որը կթռչի Ստեփանակերտ կամ Ստեփանակերտից: Այս փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին: