11.07.2025
Հայ-ադրբեջանական սահմանին բախումները սպառնում են տարածաշրջանային կայունության. Թեհրան
15.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանին բախումները սպառնում են տարածաշրջանային կայունության. Թեհրան

Հայ-ադրբեջանական սահմանին բախումները մտահոգություն են հարուցում, քանի որ սպառնում են երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։ «Հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից», - գրել է իրանցի պաշտոնյան։ Նշենք, որ հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։  Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։