20.04.2025
«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում դիմավորել Փաշինյանին ԱԳՆ շենքի դիմաց
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք. 11 մարդ մահացել է

Մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ:


Ընդհանուր առմամբ կատարվել է 770343 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Ունենք 257 առողջացած և 10 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 836 է:


 

Ամբողջական և խիստ սահմանափակումներ Հայաստանում չեն լինի. նախարարությունը հերքում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար