23.11.2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը չեկավ. ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիան ավարտվեց, գնում են նախագահական

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» անդամների բողոքի ակցիան ԱԳՆ շենքի մոտ ավարտվեց:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ ժամը 12,00-ին պետք է այցելի ԱԳՆ: Հիշեցնենք, որ Դիվանագետի օրը նշվում է մարտի 2-ին:


Ընդդիմությունը կոչ էր արել իր կողմնակիցներին այդ ժամին լինել ԱԳՆ-ի մոտ, սակայն Նիկոլ Փաշինյանը այդպես էլ գլխավոր մուտքով մուտք չգործեց ԱԳՆ: Ակցիայի մասնակիցները չբացառեցին, որ Փաշինյանն այլ մեքենայով նախատեսվածից մեկ ժամ շուտ է ժամանել ԱԳՆ, իսկ այնուհետ նույնպես աննկատ դուրս եկել նախարարությունից:


Հայտնի է, որ այսօր պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ակցիայի մասնակիցները որոշում կայացրեցին ժամը 15,00-ին հավաքվել նախագահականի մոտ:


Նշենք, որ թեև Փաշինյանի այս անգամ որոշեց ոտքով չգալ ԱԳՆ, սակայն ամբողջ տարածքում հարյուրավոր ոստիկաններ էին, իսկ հարակից շենքերի տանիքներին նկատելի էին դիպուկահարներ: