19.04.2025
ԿԲ-ն գնաճը զսպելու համար ստիպված է փողը թանկացնել, կառավարությունն այլընտրանք չի թողել
prev Նախորդ նորություն

Դադիվանքը նոր վանահայր ու հոգևոր սպասավոր ունի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։


Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։


Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։


Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:


 

Մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, արժանահավատ չէ. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար