Ադրբեջանական բանակի գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին մահացել է 2020 թվականի օգոստոսի 10-ին սրտի անբավարարությունից: Այդ մաիսն հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: 2015 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 8–ը Մամեդովը զբաղեցրել է պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի՝ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը: