Հայկական արտադրության ականանետերն ու ականները հաջող փորձարկումներ են անցել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հայտնել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ "Շնորհակալություն ենք հայտնում մեր ռազմական արդյունաբերողներին և պատրաստվելու ենք անկախության 30-րդ տարեդարձին", - գրել է նա Facebook-ի իր էջում՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ: