12.05.2025
ՎԶԵԲ-ը դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքավայրի ծրագրում. ԶԼՄ
13.08.2020
ՎԶԵԲ-ը դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքավայրի ծրագրում. ԶԼՄ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներդրումները Հայաստանում Ամուլսարի հանքավայրի նախագծում պետք է դադարեցվեն, ասվում է բանկի բողոքների քննության մարմնի նոր գնահատման մեջ: Այս մասին գրում է opendemocracy.net. Հոդվածում ասվում է, որ Լոնդոնում տեղակայված զարգացման բանկը ֆինանսավորում է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման եւ տեխնիկատնտեսական հիմնավորումը, ինչպես նաեւ 2009 թվականից ի վեր Լիդիանի շրջակա միջավայրի եւ սոցիալական ոլորտի վրա ազդեցության մեղմացման միջոցառումները եւ ակտիվիստների կողմից քննադատության է ենթարկվում ընկերությանը աջակցելու համար: "ՎԶԵԲ-ը պետք է անի հրապարակային հայտարարություն, որում արտացոլված է նրա դիրքորոշումը նախագծի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ", - ասված է ՎԶԵԲ ներկայացուցիչի հրատարակության մեջ: Նշվում է, որ Ամուլսարի շրջափակումը հանգեցրել է բարդ դիմակայության ՀՀ կառավարության՝ Նիկոլ Փաշինյանի, "Lydian International" անգլո-կանադական հանքարդյունաբերական ընկերության եւ բողոքի մասնակիցների միջեւ: Հրապարակման համաձայն, օգոստոսի 7-ին հրապարակված բանկի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM) զեկույցում ասվում է, որ ՎԶԵԲ-ի ներդրումները "կդադարեցվեն" Lydian ընկերության կորպորատիվ վերակազմավորման գործընթացի շրջանակներում: