7.06.2025
Ադրբեջանի այս վանդալիզմի նպատակն է հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։

Պատվաստումներն անվճար են, այդ թվում և օտարերկրյա քաղաքացիների համար. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին