20.04.2025
Ադրբեջանցիները հայ գերիներին խոշտանգել են էթնիկ ատելության շարժառիթներով. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հայրենիքում ապագա կա, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է. Սաղաթելյան

Նախօրեին ԱԺ-ում Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետև այն պատկանում է ժողովրդին: Նախ ուզում եմ հիշեցնել դավաճանին, որ Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք֊ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ, որին հաշված օրեր են մնացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը:

"Երկրորդ. դուք ի՞նչ կապ ունեք մեր ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ: Ձեր դավաճանական գործունեության արդյունքում մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, 5000-ից ավելի զոհված լուսավոր տղերք, 30 000 անտուն մարդ, գերիներ, հաշմանդամներ...

Դուք ի՞նչ իրավունք ունեք խոսելու մեր ժողովրդի մասին, ժողովուրդ, որին միայն չարիք և դժբախտություն եք բերել:

Չի՛ ստացվելու, չե՛ս պլստալու, հույս չունենաս, որ մեկ անգամ ևս կկարողանաս խաբել և մոլորեցնել մեր ժողովրդին:

Ի հեճուկս քեզ, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս: Այո, հայրենիքում ապագա կա, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է, և դու դա շուտվ կտեսնես։


 


 

Փաշինյանը ձեռնպահ է մնացել իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց. Ղազարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար