13.05.2025
Սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ, մեծ հանրահավաք կլինի. Ծառուկյան
28.08.2020
Սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ, մեծ հանրահավաք կլինի. Ծառուկյան

Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ տեղադրելով տեսանյութ, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ։ Ծառուկյանը նշել է, որ հանձնարարել էր հանդիպել ժողովրդի հետ, լսել մարդկանց հուզող հարցերը և պատրաստ է այդ հարցերին պատասխանել: Նրա խոսքով, այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է տիրապետել խնդիրներին և դրանց լուծումները տալ՝ ըստ պետության հնարավորությունների: «Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,- հայտարարել է Ծառուկյանը: Ի թիվս այլ հարցերի նա նշել է, որ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրահավաք ենք անելու, մեծ հանրահավաք ենք կազմակերպելու: Մենք չենք կարող թույլ տանք, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»,- ասել է նա: