Թուրքիան կաջակցի Երուսաղեմին, ինչպես աջակցել է Ադրբեջանին Ղարաբաղում. Էրդողան
Թուրքիան ձեռնամուխ է լինում Երուսաղեմի աջակցությանն այն նույն վճռականությամբ, ինչպես նա աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելը անցել է բոլոր սահմանները. ինչպես մենք վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանի պայքարը օկուպացիայից մեր հողերը ազատելու համար, այսօր մենք նույն զգացումով ենք ձեռնամուխ լինում Պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, որով մենք պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը», - ասել է Էրդողանը Ուրազ-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում։
Նրա խոսքով՝ ինքը բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ՝ Գազայի հատվածի իրադրության շուրջ։
«Իսրայելը կանգնեցնելը մարդկության պատվի պարտքն է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել։ ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են», - հավելել է Էրդողանը։