Փաշինյանը Վլադիմիր Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրության առնչությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այդ մտահոգությունը կիսում է նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է [Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան] եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին հրադադարի ռեժիմի անհրաժեշտության դրույթը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը: