Այսօր առավոտյան Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով։ Էդգար Մարգարյանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։