14.12.2024
Հայաստանը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա միջազգային կոչերին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն 3,2 մլն դոլար կհատկացնի ՀՀ առանձին շրջանների հետկոնֆլիկտային վերականգնման համար

Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից 3,2 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետկոնֆլիկտային վերականգնման համար։


Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Փաստաթղթի համաձայն, մինչեւ 3,2 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջե «Հայաստանի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման աջակցության ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար»:


ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ընդունված որոշման մասին: