10.10.2024
Մամուլ. Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն է
prev Նախորդ նորություն

Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններին ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ

Մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։


«Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որեւէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ:


Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռեւս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:


Այսօր առավոտից համացանցում եւ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:


Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլեւ, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից:


Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել եւս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ:


Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։


 

ԱԻ նախարարի պաշտոնակատարը ՌԴ-ում Մոսկվայում քննարկել է համագործակցության զարգացման ծրագրեր
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները