15.07.2026
Լեհաստանի դեսպանությունը կոչ է արել չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք
19.05.2021
Լեհաստանի դեսպանությունը կոչ է արել չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Լեհաստանի քաղաքացիներին։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց ` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ: