Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։ Ըստ աղբյուրի՝ նիստը տեղի կունենա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 27-28-ը: