Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա երթուղիներով սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված մարդկանց թիվը գերազանցել է 8 հազարը: