20.04.2025
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի վերջին սադրանքները
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը. Ծառուկյանի պատվիրակությունը Պետդումայում է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական Դումայում հանդիպում է ունեցել Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ:

Կուսակցության մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական և միջխմբակցային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք:


«ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանն առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունը անվտանգային միջավայրի բարելավման գործում: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում հայ և ռուս խորհրդարանականների գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:


 


 

Չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար