20.04.2025
Զոհրաբյանը դիմել է ԵԽ-ին` պարզելու լեհ պատգամավորների պրոադրբեջանական լոբբիզմի պատճատները
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի վերջին սադրանքները

Մայիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։


Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։


Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։


 


 

ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը. Ծառուկյանի պատվիրակությունը Պետդումայում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար