ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: