23.11.2024
Կարևորում ենք ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա երրորդ "GROW" աշխատանքային էքսպոն

2021թ.-ի մայիսի 27-ին ժամը 12:00-ին Թումանյան փողոցի հարակից՝ Սարյան Փարպեցի խաչմերուկում, տեղի կունենա երրորդ "GROW" աշխատանքային էքսպոն, որին կմասնակցի շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետներ:

Միջոցառումը բացառիկ հարթակ է երիտասարդ մասնագետների, նորավարտների և աշխատանք փնտրող բոլոր անձանց համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին:


Տոնավաճառի ընթացքում մասնակից կազմակերպությունների մասնագետները կներկայացնեն իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, գործունեության ուղղվածությունն ու առաջնայնությունները: Աշխատանք փնտրող անձինք, իրենց հերթին, կկարողանան տեղում ծանոթանալ հետաքրքրող կազմակերպությունների ազատ հաստիքներին, թողնել ինքնակենսագրական, տալ իրենց հուզող հարցերը։ Այս տարվա մեր գործընկերների շարքում տարբեր ոլորտների ներկայացուցիչ ՀՀ խոշորագույն գործատուներն են, ովքեր իրենց ներկայությամբ կօգնեն կոտրել այն կարծրատիպը, որ աշխատաշուկայում բացակայում են աշխատանքային հնարավորությունները։


Միջոցառումն իրականացվում է Youth for Change, United Youth Union հասարակական կազմակերպությունների և Բրյուսովի համալսարանի կարիերայի կենտրոնի հետ համատեղ: