Այվազյանը բացառել է երկրորդ փաստաթղթի գոյությունը. Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները հանդիպել են ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց որոշ մանրամասներ հանդիպումից՝ նշելով, որ Այվազյանը բացառել է երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Այվազյանն ասել է, որ երկրորդ փաստաթղթի գոյությունից ԱԳՆ-ում տեղյակ չեն.
«Նա ասաց, որ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու եւ ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետեւ մենք տեսանք՝ շատ դեպքերում պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են»,- նշեց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ, Արթուր Վանեցյանն ասաց, որ դիրքորոշումը շատ տարաբնույթ է, քանի որ պարզ չէ, թե այդ գործընթացի վերջնական արդյունքը ինչ հետեւանքներ կունենա։