24.11.2024
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ
prev Նախորդ նորություն

Ես ժողովրդին խաբել չեմ կարող. Գևորգ Պետրոսյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից:


"Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում...


Ես ժողովրդին խաբել չեմ կարող...


Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս...


Աստված Հայ ժողովրդին պահապան...


Դեռ կհանդիպենք...", - գրել է Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում: