24.11.2024
Հայտնի է Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, գրանցվել է 14 մահ

Հայաստանում մայիսի 18-ին կատարվել է 3 591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 286 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:


Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 368 դեպք, որոնցից 209 508-ն` առողջացած, 4 357-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 046 412 թեստավորում: