ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ասվում է իրավական ակտերի պաշտոնական պորտալում: Պուտինը երկրի Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է տարվա մեջ երկու անգամից ոչ պակաս իրականացնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռոտացիա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից և 380 միավոր ավտոմեքենայից ու հատուկ տեխնիկայից բաղկացած խաղաղապահ զորակազմ է տեղակայվելու: