Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հեռանում է խմբակցությունից։ «Հայրենակիցներ Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։ Աստված մեզ պահապան»,- ասված է պատգամավորի հայտարարության մեջ։