24.11.2024
Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քարոզչության դեպքեր․ ՊԲ
prev Նախորդ նորություն

ԱՊՀ-ի առաքելությունը հայտարարել է Հայաստանի ընտրություններում աննշան խախտումների մասին

Այն խախտումները, որոնք տարբեր ծառայություններն արձանագրում են ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, համակարգային չեն և չեն կարող ազդել կամարտահայտության արդյունքների վրա։


Այս մասին կիրակի, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, հայտարարել է ԱՊՀ-ից դիտորդների առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։


«Կան ինչ – որ [խախտումների մասին] հաղորդումներ, որոնք մենք ստացել ենք ոստիկանությունից, այլ ծառայություններից, բայց դա ոչ համակարգային բնույթ ունի եւ չի ազդում ընտրությունների արդյունքների վրա», - ասել է Նեմատովը:


VERELQ-ը հայտնում է, որ այսօր առավոտյան ժամը 08,00-ին Հայաստանի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը:


Ընտրություններն աննախադեպ են մասնակիցների թվաքանակով՝ քաղաքացիները պետք է քվեարկեն 25 քաղաքական ուժերից ՝ 21 կուսակցության կամ 4 դաշինքներից մեկի օգտին:


Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է:


Նշենք, որ կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ դաշինքներին՝ 7% շեմը: