15.08.2025
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ». Արտակ Բեգլարյան
15.12.2021
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ». Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը: «Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը: Ինչ ասաց Ալիևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անցագրային ռեժիմները պետք է համընկնեն»: «Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի) հստակ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ և անարգել կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, Իսկ Հայաստանը նույնպիսի անվտանգ և անարգել կապ է ապահովում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», - ասել է նա Բրյուսելում: Երևանի արձագանքը Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լաչինի միջանցքի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման միջեւ զուգահեռ անցկացնելու Ադրբեջանի նախագահի փորձերը ոչ մի ընդհանուր բան չունեն այդ թեմայի շուրջ մինչ օրս ստորագրված քննարկումների եւ հայտարարությունների հետ։ Դա անընդունելի է Հայաստանի համար», - ընդգծել է նա։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։