Տավուշում շչակներ կմիացվեն և բնակչության տարհանում կիրականացվի
Տավուշի մարզում հուլիսի 3-ին նախատեսված են քաղաքացիական պաշտպանության լայնածավալ միջոցառումներ: Ժամը 10:30-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է հատուկ վարժանք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
Վարժանքի ընթացքում արտակարգ իրավիճակների մասնագետները ստուգելու են ազդարարման համակարգերի պատրաստվածությունը և բնակչության գործողությունների համակարգվածությունը հնարավոր վտանգի դեպքում: Միջոցառման կարևորագույն փուլը լինելու է ժամը 12:00-ին էլեկտրական շչակի գործարկումը:
Տեղական իշխանություններն ու փրկարար ծառայությունը հորդորում են բնակիչներին չմատնվել խուճապի, պահպանել հանգստություն և հետևել ցուցումներին, քանի որ բոլոր գործողությունները կրում են բացառապես ուսումնական բնույթ: