2.07.2026
ՀՀ ճանապարհների վիճակը և Լարսով երթևեկության վերջին տվյալները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է GlobalFoundries-ի և Texas Instruments-ի ղեկավարության հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական և կիսահաղորդիչների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների՝ GlobalFoundries-ի և Texas Instruments-ի ներկայացուցիչների հետ։


Այս մասին հայտնում է դեսպանությունը։

GlobalFoundries ընկերությունից հանդիպմանը մասնակցել են միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Մեթ Կրուպնիկը և գլոբալ հանրային քաղաքականության հարցերով փոխտնօրեն Քեյթ Լիաոն, իսկ Texas Instruments ընկերությունը ներկայացրել է միջազգային համագործակցության հարցերով ղեկավար Սթիվ Բոնները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնություններն ու աջակցության ծրագրերը՝ ընդգծելով ոլորտի մրցունակությունը, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման համար առկա բարենպաստ հնարավորությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընկերությունների հնարավոր ներկայացվածության, ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև հետագա համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանն ուղղված փոխըմբռնման փաստաթղթերի մշակման հնարավորությունների շուրջ։


 

Շրջակա միջավայրի նախարարը Կորեայում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Հաջորդ նորություն next