Ղազախստանյան "Ռեմստրոյսերվիս" պրովայդերն անջատել է ռուսական ալիքների հեռարձակումն Ուկրաինայում պատերազմի պատճառով, համապատասխան ծանուցումը հրապարակել է ինքը՝ ընկերությունը, հաղորդում է Կազտագը: "Հարգելի բաժանորդներ, մենք դեմ ենք պատերազմին և դեմ ենք պատերազմի քարոզչությանը։ Ուստի, բոլոր ռուսական, այսպես կոչված, "դաշնային" ալիքներով մենք ժամանակավորապես ներառել ենք "Խաբար24" հեռուստաալիքի հեռարձակումը, Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ", - ասված է նրա Telegram-ալիքում պրովայդերի հաղորդագրության մեջ: "Ռեմստրոյսերվիս" ՍՊԸ-ն հիմնադրվել է Կարագանդայի մարզի Շախտինսկ քաղաքում։ Պրովայդերն իրականացնում է ինտերնետ հասանելիության ծառայություններ և մատուցում է թվային հեռուստատեսության փաթեթներ։