Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ–ում ԵՄ դեսպանի լուսանկարը՝ գրելով․ «Հայաստանում Եվրոպական Միության դեսպանն այցելել է Մեղրի, որտեղ ցուցադրում է Հարավային Կովկասի պատկերով մի պայուսակ, որի վրա Հայաստանը պատկերված է առանց Արցախի, իսկ Ադրբեջանի փոխարեն պատկերված է Եվրոպական Միության դրոշը, որտեղ Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»,- գրել է Ղազարյանը։ Նշենք, որ նախօրեին Վիկտորինն այցելել էր Մեղրի: