Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հունիսի 19-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 210 776 պատվաստում, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Առաջին դեղաչափ ստացել է 1 137 428 քաղաքացի, 2-րդ դեղաչափ՝ 1 011 387 քաղաքացի։ 3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 57 520 քաղաքացի։