20.04.2025
ԱԳՆ-ն ու դեսպանը գոհ են ՀՀ-ի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկայից
prev Նախորդ նորություն

Կվերականգնվի անվճար երթևեկությունը դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք. Արցախի նախագահ

Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին: Այս մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ:

"Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս",- ասված է հայտարարության մեջ:

Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար