7.06.2025
Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը
prev Նախորդ նորություն

Լիոնի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ ու «Եռաբլուր» պանթեոն

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետ Լիոնի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրեգորի Դուսեն ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

Նախագահն ու դեսպանը քննարկել են հայ-հնդկական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին