10.07.2025
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը ժամանել է Ադրբեջան
15.06.2022
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կարեն Դոնֆրիդը մինչև հունիսի 19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ «կարևորելու Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման նկատմամբ»։ Կարևորելով Անդրկովկասի բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի օգնականը կընդգծի ԱՄՆ աջակցությունը նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը։ Նա նաև նշում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը` աջակցելով քաղաքական, տնտեսական և միջանձնային շփումների զարգացմանը ողջ տարածաշրջանում: Պետդեպարտամենտի տվյալներով՝ Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում պետքարտուղարի օգնականը կընդգծի "ամուր խաղաղության հասնելուն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ջանքերի ԱՄՆ աջակցությունը, շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական աջակցության համար և կառանձնացնի գործընկերությունը եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման, անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի, հիմնարար ազատությունների աջակցության և երկկողմ առևտրի և ներդրումների զարգացման գործում":