10.07.2025
Փաշինյանն ու Կատարի էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը
14.06.2022
Փաշինյանն ու Կատարի էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։ Վարչապետ Փաշինյանը Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար: Հայր Էմիրը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ընդգծել, որ շարունակելու է առավել ջանքեր գործադրել` նպաստելու երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Վարչապետ Փաշինյանը և Հայր էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Կարևորվել է ինտենսիվ կապերի պահպանումը` հայ-կատարական համագործակցությունն առավել բազմակողմ դարձնելու նպատակով: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության այլ հարցեր: