Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք: Այս մասին գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: "Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք ",- գրել է նա: Հիշեցնենք, 40 օր տևած պայքարից հետո ընդդիմությունն ազատեց Ֆրանսիայի հրապարակը, վրանները հավաքվել են: Բայց, ինչպես հայտարարում են "Դիմադրության" շարժման համակարգողները, պայքարը շարունակվում է: